Մենք ավելի շատ ռազմական միջոցներ ունենք և անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես կկիրառենք Սիրիայում. Պուտին
Նախօրեին` դեկտեմբերի 19-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի՝ Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանաձևի ընդունումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ռուսական զինված ուժերն իրենց ամբողջ կարողությունները չեն օգտագործում Սիրիայում: ՌԴ նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանը կավելացնի ռազմական միջոցների կիրառումը` եթե դրա անհրաժեշտությունը լինի:
«Դուք տեսնում ենք, թե ինչ ժամանակակից զինտեխնիկա են օգտագործում Սիրիայում, սա դեռ մեր ողջ հնարավորությունը չէ: Մենք ավելի շատ ռազմական միջոցներ ունենք և անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես կկիրառենք», ասել է Ռուսաստանի նախագահը:
Նշենք, որ Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանաձևը համատեղ ներկայացրել են ԱՄՆ-ն և Ռուսաստանը: