slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Խոշոր հրդեհ Արագածավանի գյուղապետի անասնագոմում և ավտոտնակում. հրշեջները աշխատել են 2 ժամից ավելի
211652_close_icon

Խոշոր հրդեհ Արագածավանի գյուղապետի անասնագոմում և ավտոտնակում. հրշեջները աշխատել են 2 ժամից ավելի

views-count8549 դիտում article-date 10:39 20-12-2015
Այսօր` դեկտեմբերի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածավան գյուղի Մուրացանի փողոցի թիվ 2 տանը հարակից անասնագոմում և ավտոտնակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ 2 ժամից ավելի պայքարել են կրակի տարածման դեմ: Պարզվել է, որ այրվել է Վահան Պապիկյանին պատկանղ անասնագոմի և ավտոտնակի տանիքը, որտեղ կուտակված է եղել 600 հակ անասնակերը, վառելափայտը և անվադողերը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` տուժածը Արագածավանի գյուղապետն է:

Նմանատիպ նյութեր