Գերմանացի ուսուցիչները մտադիր են դասագիրք դարձնել Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը
Գերմանիայի Դաշնային հանրապետության ուսուցիչների ասոցիացիան ծրագրում է մասնակիորեն դասավանդել Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» քաղաքական մանիֆեստը 16 և բարձր տարիքի աշակերտների համար: Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը:
Ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Կրաուսի խոսքերով, մանկավարժները չեն կարող անտեսել նման հրահրող տեքստը, քանզի արգելվածը միշտ էլ ձգում է երիտասարդ մարդկանց: Նման փաստաթղթի ուսումնասիրության նպատակն է երիտասարդությանը հետ պահել քաղաքական ծայրահեղականությունից:
Այդուհանդերձ, հրեական համայնքը մտահոգություն է հայտնել Ուսուցիչների ասոցիացիայի մտադրության կապակցությամբ:
Հիտլերի հեղինակած «Իմ պայքարը» (Mein Kampf) առաջին անգամ հրապարակվել է 1925 թվականին` Հիտլերի` իշխանության գալուց ութ տարի առաջ: