Գերմանացի գրող Թոմաս Հարթվիգի «Հայուհին» գիրքը թարգմանվում է հայերեն
Ապրիլի 28-ին Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի կունենա գերմանացի գրող Թոմաս Հարթվիգի «Հայուհին» գրքի շնորհանդեսը։ Վեպը լույս է տեսել 2014 թվականին և այժմ թարգմանվում է հայերեն (թարգմանիչ՝ Հակոբ Մովսես)։ Գրքի վերջաբանը գրել է Միշա Վեգները։
«Հայուհին» վեպի համար հիմք է հանդիսացել Օսմանյան կայսրությունում կամավորական աշխատանք ստանձնած Արմին Վեգների կյանքի և սիրո պատմությունը։ Պարահանդեսի ժամանակ Վեգները սիրահարվում է չքնաղ հայուհի Անուշ Թոքտլիյանին։ Չնայած խանգարող հանգամանքներին՝ նրանց սերը հասունանում է, բայց համաշխարհային պատերազմն ու հայ ժողովրդի նկատմամբ ծրագրված ցեղասպանությունը և տեղահանությունները ամեն ինչ գլխիվայր են շրջում։