1 տասնյակից ավելի խմած վարորդների մեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 8-ին, Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 1 տասնյակից ավելի «գոլդ» համարանիշներով տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, ովքեր վարչական պատասխանատվության են ենթարկվելու 100.000-200.000 դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է ուժեղացված ծառայությունը և նման վարորդների հայտնաբերելու դեպքում նրանք տուգանվելու են, իսկ մեքենաները տեղափոխվելու են «պլաշչադկաներ»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի