211652_close_icon
views-count17086 դիտում article-date 11:22 11-07-2015

Երևանի ՃՈ աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերել են 35 ոչ սթափ վարորդների. բոլորի մեքենաները տեղափոխվել են «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 10-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 35 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմաթիվ անգամ հորդորել է վարորդներին, որ առաջին հերթին մտածեն իրենց անվտանգության մասին և մեքենաները ոչ սթափ վիճակում չվարեն, հակառակ դեպքում օրինախախտները ենթարկվելու են խոշոր չափի վարչական պատասխանատվության, իսկ նրանց տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են «պլաշչադկաներ»: ՃՈ-ն կրկին անգամ հորդորում է վարորդներին, որ ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ տուգանային հրապարակ տեղափոխված ավտոմեքենաները հիմնականում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր