211652_close_icon
views-count1520 դիտում article-date 15:45 19-12-2015

Բանավեճի ակումբն ամփոփել է երկրորդ մրցափուլը

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած բանավեճի ակումբն ամփոփել է այս տարվա երկրորդ մրցափուլի արդյունքները: Եզրափակիչ խաղում թիմերը բանավիճել են «Բանավեճ» թեմայի շուրջ: Հաղթող է ճանաչվել Գևորգյան Հոգևոր ճեմարանի «Լույս» թիմը: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած բոլոր թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, իսկ պատվավոր առաջին տեղն ու հաղթողի կոչումը ստացած թիմն արժանացել է նաև ծաղկաձորյան հանգստի եռօրյա ուղեգրի: Շնորհավորելով հաղթող, ինչպես նաև մասնակից մյուս թիմերին՝ Երևանի քաղաքապետի օգնական, խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը հույս է հայտնել, որ թիմերը հաջորդ տարի ևս ակտիվորեն կմասնակցեն ինչպես ակումբի, այնպես էլ քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի ծրագրերին: ««Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբը բաց և կարևոր հարթակ է երիտասարդության համար` իրենց հուզող թեմաները մշտապես երկկողմանի դիտարկելու: Բացի այդ, այն նաև երիտասարդոթյան հետ երկխոսության լավագույն միջոցներից է»,-նշել է Սամվել Մերթարջյան: Երիտասարդներն իրենց հերթին նկատել են, որ ամենշաբաթյա հանդիպումները նոր գաղափարներ, նոր մտքեր են փոխանցում, իսկ առողջ մթնոլորտում բանավեճը նաև թիմերի միջև ամուր ընկերության հիմք է դառնում: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր