2202 դիտում
12:57 19-12-2015
Բանկերը 1 շաբաթում տեղաբաշխել են 54,4 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ
ՀՀ ԿԲ-ն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 110,800,566 դոլար 482.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 123,337,507 ԱՄՆ դոլար 484.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 8,384,209 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 483.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 2,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,242,944 EUR 524,01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,795,899 EUR 531.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,157,194,725 ռուբլի 6,81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 593,674,944 ՌԴ ռուբլի 6.92 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
Դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 51.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.4 մլն ԱՄՆ դոլար:
Նմանատիպ նյութեր
988 դիտում
11:29 20-06-2015
Բանկերը 1 շաբաթում տեղաբաշխել են 32.7 մլն ԱՄՆ դոլար
2014 դիտում
15:00 04-07-2015
1 շաբաթում բանկերը տեղաբաշխել են 37.4 մլն ԱՄՆ դոլար. ԿԲ
3258 դիտում
11:46 29-08-2015
Վերջին շաբաթում բանկերը տեղաբաշխել են 37 մլն ԱՄՆ դոլար
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը