211652_close_icon
views-count1507 դիտում article-date 21:52 17-12-2015

Չինաստանում հրդեի պատճառով 13 մարդ զոհվել է. կան վիրավորներ

Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Լյաոնին նահանգում հրդեհի պատճառով 13 մարդ զոհվել է, վիրավորվել՝ 10-ը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Հրդեհը բռնկվել է Խուլուդաո քաղաքի հանքավայրերից մեկում: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 21:07-ին եռակցման աշխատանքներ կատարելու հետևանքով:  Հրդեհի պահին դեպքի վայրում 23 մարդ է եղել, որոնց անմիջապես հոսպիտալացրել են: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Այս պահին հաջողվել է մարել կրակը:

Նմանատիպ նյութեր