Չինաստանում վերջին 50 տարվա ամենաուժեղ փոթորկի զոհ է դարձել մոտ 100 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգի Յանչեն քաղաքում տեղի ունեցած փոթորկից զոհերի թիվը հասել է 100-ի:
Այս մասին հայտնում է TAСС-ը:
Ըստ Xinhuanet գործակալության տվյալների` վերջին 50 տարվա ամենաուժեղ փոթորկից տուժել է ևս 850 բնակիչ, իսկ շուրջ 1,5 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները:
Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել: Մի շարք բնակավայրերում խաթարվել է էլեկտրամատակարարումը:
Փոթորկի հետևանքով մեծ վնաս է հասցվել բնակչությանը. շրջվել են ավտոմեքենաներ, տապալվել ծառեր և պոկվել տների տանիքներ: