1201 դիտում
18:20 17-12-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի առթիվ
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հարգելի՛ աշխատակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ:
Հեռարձակվող լրատվամիջոցները, լինելով տեղեկատվության տարածման և ստացման ամենաարդյունավետ ուղիներից մեկը, բացառիկ նշանակություն ունեն արդի աշխարհում: Հեռահաղորդակցության բնագավառում անկախ և ինքնուրույն լրատվամիջոցների բազ-մազանությունը, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ազատությունը երաշխավո-րելու համար անհրաժեշտ է ապահովել ոլորտի իրավահարաբերությունների համարժեք և համաչափ կարգավորումը` միաժամանակ պահպանելով այլ սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի միջև օրենքներով ամրագրված հավասարակշռությունը:
Ակնառու են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաջողություններն այս ուղղությամբ, ինչպես նաև առաջընթացն ու ձեռքբերումները միջազգային հարթակներում, հատկապես` Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի ձևաչափում: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների և գլոբալ տեղեկատվական հասարակության արագ զարգացման պայմաննե-րում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին ներկայացվող պահանջներն ընդարձակվում են, և դեռ անելիքներ կան:
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատաս-խանատու գործունեության մեջ, քաջառողջություն և երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին:
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
21:05 11-03-2020
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ
Այս բաժնից
367 դիտում
16:24 15-11-2024
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա են կատարում, մեղադրանքում նրան վերագրված գործողություն չկա. փաստաբան