Ռուսաստանը պատերազմ չի վարում Սիրիայում. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ ասուլիսում պատասխանել է լրագրողների կողմից Սիրիայում ռուսական ուժերի գործողությունների վերաբերյալ հարցերին՝ ասելով, որ Մոսկվան ոչ թե պատերազմ է վարում Սիրիայում, այլ իրականացնում է առանձին օպերացիաներ:
«Մենք պատերազմ չենք սկսել: մենք անցկացնում ենք լայնամասշտաբ ուսումնավարժանքներ, ներգրավված են հազարավոր մարդիկ, հարյուրավոր անօդաչուներ, և մենք այդ միջոցների մի մասն ուղարկում ենք Սիրիա: Ավելի լավ ուսումնավարժանք չէր էլ հնարավոր պատկերացնել»,-ասել է նա:
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Կրեմլը գիտի, թե ինչ է անում և այդ մասին հրապարակավ է ասում: