ԱՄՆ-ն հոգեբանական պատերազմ է վարում Թեհրանի դեմ. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի ու նրա գործընկերների դեմ հոգեբանական պատերազմ է վարում։ Այդ մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը՝ հղում անելով իրանական Tasnim գործակալությանը։
«Ամերիկան կենտրոնացել է Թեհրանի ու նրա գործընկերների դեմ տարվող հոգեբանական պատերազմի վրա»,-մեջբերում է թերթը Զարիֆի խոսքը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել դուրս գալ իրանական միջուկային համաձայնագրից։ Որոշումը առաջ է քաշել ինչպս գործարքի անդամ պետությունների, այնպես էլ Իրանի դժգոհությունը։