39361 դիտում
12:24 17-12-2015
Կրակոցներ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են 3 կրակողներին և հրազենները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է սկսվել դեկտեմբերի 14-ին Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած կրակոցների փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատան մոտ կրակոցներ են հնչել:
Նշված վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Երևանյան լճի մոտից 30 րոպե անց ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի 18 շենքի բնակիչ Վարդան Սաֆարյանին, նույն փողոցի 16 շենքի բնակիչ, 29-ամյա Վաղարշակ Իսրայելյանին, և Ֆրունզեի փողոցի 18 շենքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Խաչատրյանին:
Պարզվել է, որ կրակոցներն արձակել են նրանք՝ իրենց մոտ եղած 2 օդամղիչ հրացաններով և 1 օդամղիչ ատրճանակով: Իբրև հաճույքի համար ապակե տարաներ են շարել և կրակել դրանց ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է Դ. Խաչատրյանին պատկանող օդամղիչ ատրճանակը, օդամղիչ հրացան՝ առանց գրառման և 1 հատ օդամղիչ հրացան՝ «Բայկալ MP-512» տիպի և 85 հատ կոտորակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք ստորագրությամբ ազատ են արձակվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
64894 դիտում
00:00 13-01-2014
Պարզվել է. որ Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով կա վիրավոր