Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Արարատ քաղաքում հրդեհ է բռնկվել կայանված «Volkswagen»-ում․ մեքենան դարձել է ոչ շահագործելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Պապոյանը և Համլետ Եսայանը։
Հրշեջ-փրկարարները մարել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Այրվել է շարժիչի հատվածը և սրահը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։