Արտառոց դեպք՝ Երևանում․ Մարաշի համայնքային ոստիկանները պարզել են, որ 5-ամյա տղային, ում վրա հայտնաբերվել են մարմնական վնասվածքի հետքեր, մայրը պարբերաբար ծեծի է ենթարկում․ մայրն էլ ասել է․ «Ոչինչ, կմեծանա, կմոռանա»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի մսուր մանկապարտեզներից մեկում 5 տարեկան ավագ խումբ ընդունված տղա երեխայի նկատմամբ բռնություն է կատարվել։ Մսուր մանկապարտեզ ժամանած ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, նրանք երեխայի վրա ամբողջությամբ հայտնաբերվել են կապտուկներ, ականջը վնասված, աչքի տակ և կողքը կապտած և երեխան դաստիարակներին հայտնել է, որ տանը եղբայրը և մայրը պարբերաբար ծեծի են ենթարկում իրեն, իսկ մանկապարտեզի տնօրենին երեխայի մայրը հայտնել է, որ երեխան կմեծանա, կմոռանա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մսուր մանկապարտեզում հոգեբանի ներկայությամբ երեխան պատմել է, որ իրեն վնասվածքները հասցրել է մայրը։
Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողներին երեխայի տատիկն ասել է, որ երեխային ծեծի է ենթարկել մայրը։
Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեխայի 36-ամյա մայրը, Սաթենիկ Պ-ն ֆիզիկական ներգործություն և ֆիզիկական, հոգեկան տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններին քննչական բաժին։
Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։