Հայաստանը կրկեսի վերածելու փորձ անող Արա Աբրահամյանի մուտքը մեր քաղաքական դաշտ կարծես թե դառնում է անխուսափելի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի ինֆորմացիոն դաշտում կրկին հայտնվել էր Արա Աբրահամյանը: Նա «Ազգային միասնություն» անունով ինչ-որ շարժում է ստեղծել, բայց պարզվում է` չի բավարարվում միայն դրանով, մտադիր է իրեն պատկանող «Համաշխարհային հայկական կոնգրես» և Ռուսաստանի հայերի միության հենքի վրա ստեղծել «Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորում» անվանումով ինչ-որ կազմակերպություն և այն գրանցել Հայաստանում իբրև միջազգային կազմակերպություն:
Այն, թե ինչպես է մինչ օրս Արա Աբրահամյանը Ռուսաստանի հայերի միությունն իր անձնական գրասենյակը սարքել և աշխարհով մեկ փորձում էր իբրև «ալամ աշխարհի» հայերի նախագահ ներկայանալ, Հայաստանում ապրող հայերիս երբեք չի հետաքրքրել: Թվում էր, թե նա երբեք չի համարձակվի իր փուչ ու հայրենադավ գործունեությունը Հայաստան տեղափոխել, բայց պարզվում է՝ նա իր անձնական ամբիցիաները բավարարելու համար ավելի հեռուն է գնում; Եվ Հայաստանը կրկեսի վերածելու փորձ անող մի նոր գործչի մուտքը մեր քաղաքական դաշտ կարծես թե դառնում է անխուսափելի»: