4221 դիտում
10:22 02-08-2016
Ինքնահրկիզվելու փորձ անող մարդու շուրջը գտնվողները միանգամից չեն փորձել օգնել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թերթը զրուցել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու քրոջ հետ: Վերջինս փոխանցել է, որ եղբայրը «Սասնա ծռերի» հետ առնչություն չի ունեցել և նրա բողոքի այս ակցիան էլ դատավորների անարդարության պատճառով է: Իրացման գոտում գտնվող իրենց հայրական տունը ապամոնտաժվել է, և դրա փոխարեն նոր բնակարան պետք է ստանային։ Բայց եղբոր աղջիկը խաբեությամբ ու հզոր թիկունք ունենալու շնորհիվ կարողացել է տիրանալ այդ բնակարաններին։ 4 տարի շարունակ նրանք դատարանների դռանն են անցկացրել՝ փորձելով վերականգնել արդարությունը, բայց դատավորներից ոչ ոք չի ցանկացել նկատել, որ իրենք նույնպես ժառանգ են։ Վերջին «հարվածը» ստացել են վճռաբեկ դատարանից մոտ մեկ ամիս առաջ։ Մտածում են Եվրոպական դատարան դիմելու մասին, բայց գիտակցում են, որ դրա հնարավորությունը չունեն։
Հ.Գ. Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը մեր զրույցում վրդովմունք հայտնեց, որ ինքնահրկիզվելու փորձ անող մարդու շուրջը գտնվողները միանգամից չեն փորձել օգնել, կանխել դժբախտությունը՝ կարծես խրախուսելով քաղաքացու այդ արարքը ու միայն նկարահանելով դա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
31305 դիտում
17:16 22-05-2021
Երևանում 41-ամյա քաղաքացին գիշերը ԱԱԾ շենքի մուտքի դիմաց սպառնացել է, որ ինքնահրկիզվելու է
4527 դիտում
09:23 30-11-2016
350.000 դոլարով գնված բիոզուգարանների շուրջը գարշահոտություն է. «Հայկական ժամանակ»
6584 դիտում
22:14 30-01-2022
Անազատության մեջ գտնվողները անժամկետ հացադուլ կհայտարարեն․ նրանց չեն պատվաստում. Aravot.am
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»