211652_close_icon

ՌԴ նախագահը ստորագրել է Ուկրաինայի հետ ազատ առևտրի դադարեցման մասին որոշումը

views-count2234 դիտում article-date 22:14 16-12-2015
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2016 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի հետ ազատ առևտրի մասին հրամանը։ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի իշխանություններին կիրազեկի համաձայնագրի չեղյալ հայտարարման մասին։ Հիշեցնենք, որ պաշտոնական Կիևն իր հերթին հայտարարել էր Ղրիմի հետ երկու ուղղություններով առևտրի սահմանափակման մասին: Այս մասին հայտնել էր Риа Новости-ն: Ուկրաինայի կառավարությունը օրերս կընդունի այդ մասին որոշումը և կփոխանցի նախագահ Պետրո Պորոշենկոյին` ստորագրելու: Երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել էր, որ երկու ուղղություներով առևտրի սահմանափակումը կմտնի ուժի մեջ 30 օր հետո:

Նմանատիպ նյութեր