1845 դիտում
14:01 28-12-2020
Երեքշաբթի Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կկնքենք. Մեծ Բրիտանիայի արտաքին առևտրի նախարար
Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարությունը տեղեկացրել է, որ երեքշաբթի` դեկտեմբերի 29-ին Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրելու: Այս մասին տեղեկացնում է թուրքական Cumhuriyet պարբերականը:
Նշվում է, որ ստորագրվելիք համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի համար առաջին առևտրային համաձայնագիրն է լինելու ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրից հետո:
Երկու երկրների կողմից ստորագրվելիք համաձայնագիրը կպահպանի Անկարայի և Լոնդոնի միջև առկա առևտրային պայմանները, սակայն երկկողմանի առևտուրը կազատվի մաքսատուրքերից:
Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Թրասսը հույս է հայտնել, որ շուտով երկրներին կհաջողվի առևտրի վերաբերյալ հատուկ համաձայնության հասնել:
«Այս շաբաթ մենք ակնկալում ենք ստորագրել առանց տուրքի առևտրի կանոնակարգեր, և դա կաջակցի մեր առևտրային հարաբերություններին: Դա հստակություն կբերի Մեծ Բրիտանիայի արտադրական, ավտոմոբիլային և պողպատի արդյունաբերության հազարավոր աշխատատեղերի համար»,-հայտարարել է Թրասսը:
«Մոտ ապագայում Թուրքիայի և Անգլիայի միջև միանգամյա պայմանագիր կկնքի, որը հստակություն կմտցնի ապագայի հարաբերություններում»,-ավելացրել է բրիտանացի նախարարը:
2019 թվականին Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը գնահատվել է 25 միլիարդ 250 միլիոն դոլար:
Նմանատիպ նյութեր
4959 դիտում
18:09 29-01-2017
Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև կստորագրվի ազատ առևտրի համաձայնագիր
1099 դիտում
23:32 21-10-2023
Վաղը Հայաստանի հետ պայմանագիր կկնքենք՝ ֆրանսիական զենք տրամադրելու մասին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար
Այս բաժնից
1168 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ