Ուկրաինան կդադարեցնի առևտուրը Ղրիմի հետ
Պաշտոնական Կիևը հայտարարել է Ղրիմի հետ երկու ուղղություններով առևտրի սահմանափակման մասին: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ուկրաինայի կառավարությունը օրերս կընդունի այդ մասին որոշումը և կփոխանցի նախագահ Պետրո Պորոշենկոյին` ստորագրելու:
Երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ երկու ուղղություներով առևտրի սահմանափակումը կմտնի ուժի մեջ 30 օր հետո: