211652_close_icon
views-count1596 դիտում article-date 20:14 16-12-2015

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է ԵԽ նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողներ խմբի նախագահ

Դեկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողներ խմբի նախագահ՝ 2016թ. հունվարի 1-ից, երկու տարի ժամկետով։ 47 անդամ երկրների դեսպաններից բաղկացած ԵԽ նախարարների պատվիրակների կոմիտեն միաձայն հավանություն տվեց դեսպան Պապիկյանի թեկնածությանը: Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողների խումբը ԵԽ նախարարների կոմիտեի առանցքային կառույցներից է, որտեղ քննարկվում և նախարարների կոմիտեի հաստատմանն են ներկայացվում Եվրոպայի խորհրդի ծրագրային առաջնահերթությունները, բյուջեն, ֆինանսական հաշվետվությունները, կադրային և վարչական կառավարման այլ խնդիրներին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր