ԱՄՆ դեսպանատունը Հռոմի պապը չէ, որ սրբության տեղ դնենք. Գալուստ Սահակյան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը անդրադարձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարություններին հանարքվեի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարության կապակցությամբ.
«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ի պատասխան հարցի՝ ՀՀ իշխանությունները մտահոգվա՞ծ են ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությամբ, որ հարկավոր է մանրամասն ուսումնասիրել խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները, որ ԱՄՆ-ը ՀՀ-ի համար «սև ցուցակ» կկազմի և վիզաներ չի տրամադրի, ասաց. «Եթե դեսպանատունը հայտարարություն է անում, դա Հռոմի պապը չէ, որ սրբության տեղ դնենք, կարող ենք նաեւ հակադարձել, սակայն մենք էլ մեր քաղաքականությունն ունենք»: