211652_close_icon
views-count2076 դիտում article-date 08:49 15-12-2015

2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Ծառուկյանը կհայտնվի քաղաքական թատերաբեմում. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրել է, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս եթերում հայտնվում է միայն բիզնես նախագծեր կյանքի կոչելու համար, ամեն անգամ չմոռանալով հիշեցնել, որ ինքը քաղաքականությունից հեռացել է, քաղաքական հարցերով էլ իրեն չդիմել: «Մեր տեղեկություններով, սակայն, նրա ճակատագրով «հետաքրքրվողները» հորդորել են թեման «թեժ» պահել, որպեսզի հասարակությունը մշտապես զգա, որ Գագիկ Ծառուկյանը իր կողքին կանգնած է, եւ երբ հարմար առիթ ստեղծվի, ԲՀԿ նախկին ղեկավարը կարող է նորից սահուն անցում կատարել քաղաքական դաշտ: Նույն տեղեկությունների համաձայն, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կհայտնվի քաղաքական թատերաբեմում, ավելի ստույգ, նրան նորից քաղաքական խաղերի մեջ կներքաշեն «շահագրգիռ» ուժերը»:

Նմանատիպ նյութեր