Էրդողանը չի հավատում, որ Ռուսաստանը կդադարեցնի գազամատակարարումը Թուրքիային
Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր էներգետիկ շուկա է համարվում: Այդ մասին Haberturk թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ ինքը չի սպասում, որ Մոսկվան կարող է գնալ այդ քայլին և դադարեցնել բնական գազի մատակարարումը:
Ըտ Էրդողանի՝ ինչքան Թուրքիան ունի ռուսական գազի կարիքը, այնքան էլ Ռուսաստանն ունի դրա սպառման կարիքը: