Կուբան և ԱՄՆ-ն վերականգնում են փոստային ուղիղ հաղորդակցությունը
Միացյալ Նահանգների ու Կուբայի միջև կրկին կսկսի գործել փոստային ուղիղ հաղորդակցությունը, որը դադարեցվել էր ավելի քան 50 տարի առաջ, հաղորդում է BBC-ն:
Իշխանությունները մտադիր են ծառայությունը վերականգնել առաջիկայում, իսկ այդ տարիների ընթացքում Կուբայից ԱՄՆ նամակներն ուղարկվում էին հիմնականում Մեքսիկայի կամ Կանադայի միջոցով:
Փոստային ուղիղ հաղորդակցությունը վերականգնելու մասին որոշումը կայացվել է ԱՄՆ-ի ու Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատմական որոշման մասին պաշտոնապես հայտարարելուց օրեր առաջ:
Եևկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվում են, սակայն Հավանան հայտարարում է, որ ամբողջական կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն տարհանի Գուանտանամոյից ռազմական բազան և չեղարկի տնտեսական պատժամիջոցները: