211652_close_icon
views-count1327 դիտում article-date 19:21 11-12-2015

Հարուցվել է քրեական գործ` Սպիտակ քաղաքի թիվ 29/25 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սպիտակ քաղաքի թիվ 29/25 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Թիվ 29/25 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանից գրավոր հաղորդում է ստացվել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում նշված տեղամաս է մտել ինքնությունը չպարզված մի անձ և փորձել ձեռքում եղած թղթերը գցել քվեատուփի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. նկատել է հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանը: Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր