Անհայտ անձինք սպանել են Հոնդուրասի հավաքականի կիսապաշտպանին. տեսանյութ
                        Հունդուրասի հավաքականի և «Օլիմպիայի» կիսապաշտպան Արնոլդ Պերալտան նոյեմբերի 10-ին սպանվել է Լա-Սեյբա քաղաքի առևտրի կենտրոնի կայանատեղիում: Այս քաղաքը հայտնի է թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումներով:
Անհայտ անձինք գնդակահարել են 26-ամյա խաղացողին, երբ վերջինս իր մեքենան էր նստում:
 Նշվում է, որ ոստիկանությունը բացառում է կողոպուտի վարկածը, քանի որ Պերալտայի անձնական իրերն ու գումարը դեպքի վայրում են մնացել:
Հավելենք, որ ժամանակին Պերալտան հանդես է եկել շոտլանդական «Գլազգո Ռեյնջերս» ակումբում:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


