Հոնդուրասի ամենագեղեցիկ կինը անհայտ կորել է. տեսանյութ
                        Հոնդուրասում անհայտ կորել է գեղեցկության թագուհին, որը պետք է մեկներ Լոնդոն` «Միսս աշխարհ» մրցույթին մասնակցելու համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները: 
Վերջին անգամ 19-ամյա Մարիա Ալվարադոյին տեսել են քրոջ հետ` առանց համարանիշների ավտոմեքենայով երեկույթից գնալիս: Դեպքը տեղի է ունեցել Սանտա-Բարբարա շրջանում, որը հայտնի թմրադիլլերներով: 
Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


