Ողբերգական ավտովթարի մեղավոր դարձած Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպանին 2 ամսով կալանավորեցին. տեսանյութ
Սանկտ-Պետերբուրգի շրջանային դատարանի որոշմամբ այսօր երկամսյա կալանքի է ենթարկվել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Իլյինը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Սանկտ-Պետերբուրգի «Դինամոյին»:
Սեպտեմբերի 12-ին ֆուտբոլիստը իր «Աուդի» մեքենայով Սանկտ-Պետերբուրգ տանող ավտոմայրուղում խոշոր ճանապարհա-տրանսպորտային պատահարի մեղավոր էր դարձել, որի արդյունքում զոհվել էր երկու հոգի, մեկ հոգի՝ ծանր վիրավորվել:
Հետագա փորձաքննությունը ցույց էր տվել, որ Իլյինը անսթափ վիճակում է մեքենան վարել, իսկ պատահարի պահին մեքենայի արագությունը եղել է մոտ 140 կմ/ժ: Ֆուտբոլիստը կորցրել է մեքենայի կառավարումը, այն դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել մի քանի մեքենայի:
Նշենք, որ Սանկտ-Պետերբուրգի «Դինամոն» այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որ ֆուտբոլիստին արդեն հեռացրել են ակումբից: