Վանաձորի քաղաքապետի դեմ քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթն այսօրվա համարում գրում է.
«Նոյեմբերին Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին: Երեկ հայտնի դարձավ, որ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել քաղաքապետի դեմ ներկայացված բողոքի հիման վրա քրեական գործ հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սամվել Դարբինյանը երեկ հավաստիացրեց, թե ինքը տեղյակ չէ, որ քրեական գործ է հարուցվել»: