211652_close_icon
views-count6632 դիտում article-date 09:10 06-10-2016

Վանաձորի քաղաքապետի քրեական անցյալ ունեցող թեկնածուն Վանաձորի ոստիկանապետ էրիկ Շարմազանովի սանիկն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վանաձորում տեղի ունեցածը այլ կերպ քան խայտառակություն հնարավոր չէ մեկնաբանել։ «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՕԵԿ) Վանաձորի ավագանու թեկնածուների առաջին համարը՝ Արկադի Փելեշյանը, որը հայրենի քաղաքում հայտնի է Ակա կրճատ անունով ծեծի է ենթարկել Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանին։ Պատճառը հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ընտրություններն են. մարդը, որ օրեր առաջ հավակնում էր դառնալ Հայաստանի Երրորդ քաղաքի քաղաքապետ, ծեծի է ենթարկում իր կուսակցության օգտին չքվեարկելու համար։ Երեկ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ապա ստորագրությամբ ազատ արձակել։ Թե ինչու, դժվար չէ կռահել։ Բանն այն է, որ Վանաձորի քաղաքապետի քրեական անցյալ ունեցող թեկնածուն՝ Ական, բացի ՕԵԿ-ական լինելուց, Վանաձորի ոստիկանապետ էրիկ Շարմազանովի սանիկն է։ Իսկ ոստիկանապետն էլ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է։ Ասել է թե՝«Հայկական վերածնունդի» (ՕԵԿ)՝ խիստ ընդդիմադիր այս կուսակցությունն իր ցուցակի առաջին հորիզոնականում դրել էր Շարմազանովների սանիկի թեկնածությունը։ Այս իրավիճակն այնքան խոսուն է, որ մեկնաբանության կարիք չունի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր