211652_close_icon
views-count60078 դիտում article-date 22:53 10-12-2015

Ամբաստանյալների ընկերներին հետաքրքրում է` ո՞վ է առեղծվածային այն մարդը, ով հովանավորում է Մարիին, ում մերկապարանոց ցուցմունքներով անմեղ մարդիկ են դատապարտվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` դեկտեմբերի 9-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն էր, որը վարում էր դատավոր Գագիկ Պողոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամբաստանյալներն են` Գևորգ Անդրեասյանը, Կիրակոս Չելեբյանը, Արմեն Վարդանյանը, ովքեր 2 տարուց ավելի է` կալանավորված են, իսկ ևս 2 հոգի էլ սույն քրեական գործով գտնվում են ազատ կալանավորի կարգավիճակում: Վերջիններս մեղադրվում են Մարի Թորոսյանի մերկապարանոց ցուցմունքների հիման վրա և մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ` իբրև թե ձեռք են բերել և իրացրել են թմրամիջոց: Երեկվա դատական նիստին ներկա էին փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանը, Ինեսա Պետրոսյանը, Խաչատուր Խաչատրյանը, Արթուր Ալիխանյանը և Մ. Թորոսյանի հանրային պաշտպան էդուարդ Աղաջանյանը: Դատարանի մոտ հավաքված ամբաստանյալների ընկերները ասում էին. «Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները Մարիի կեղծ ցուցմունքների ու սուտ տեղեկությունների հիման վրա քրեական գործ են հարուցել ու անմեղ տեղը էդ մարդկանց 2 տարուց ավելի է պահում են բերդում: Ողջ թաղը գիտի, որ Մարին իրենց գործակալն է, դաժե Մարիով մի քանի հոգով էլի սարքել են ու էդ մարդիկ մեղադրվել են ծանր հանցագործության մեջ ու անհիմն դատապարտվել են: Եթե արդար են քննիչները, ապա ինչու Մարիին էլ կալանքի չվերցրեցին, երբ նրա վրա էլ նույն մեղադրանքներն էին` ինչ տղերքի, որովհետև Մարին իրանց պետք է, բայց մենք միքիչ հավատում ենք, որ դատարանը անաչառ կգտնվի և իրականությունը ի հայտ կբերի ու կպարզվի, որ Մարիի բոլոր տված ցուցմունքներն ու տեղեկությունները մերկապարանոց են: Ի դեպ, Գևորգն էլ ունի առողջական լուրջ խնդիրներ, բայց չգիտես ինչու, դատավորը փաստաբանների բոլոր հիմնավոր միջնորդությունները անհիմն մերժում է: Այնպես չի, որ չենք կարող բողոքի ակցիաներ կազմակերպենք, թե դատարանի, թե արդարադատության նախարարության և թե կառավարության առջև: Այդ քայլին չենք դիմում այն պատճառով, որ հետո չասեն` դատարանի նկատմամբ ճնշում եք գործադրում, իսկ եթե արդար դատաքննություն գնա` ավարտը կլինի այն, որ Մարիի գլուխը կխուզեն ու շինծու մերկապարանոց ցուցմունքներ տալու համար ինքն ու իրեն հովանավորող քննիչները երկար ժամանակ կանցկացնեն ճաղերի ետևում»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել Մ. Թորոսյանի փաստաբան Է. Աղաջանյանի տեսակետը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր