211652_close_icon
views-count42588 դիտում article-date 20:42 10-12-2015

Երևանում 21-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել կանգառում սպասող 4 հետիոտնի, իսկ հետո բախվել կայանված Opel-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 10-ին, ավտովթար- վրերթեր է տեղի ունեցել Երևանում: ժամը 17:10-ի սահմաններում Ավան վարչական շրջանում` Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Դարբինյանը իր ի վարած Mercedes մակնիշի 34 DC 655 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքային տրանսպորտի համար տեղադրված կանգառում գտնվող 4 քաղաքացու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Ա. Դարբինյանը բախվել է մայթեզրին կայանված Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արա Կարապետյանին պատկանող Opel Astra մակնիշի 34 PR 638 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 57-ամյա Ալեֆտինա Ավագյանը, 28-ամյա Մարիամ Գրիգորյանը, 28-ամյա Լիանա Մկրտչյանը և 59-ամյա Հայաստան Նալբանդյանը: Դեպքի վայր են ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` Կ. Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվ են գործել նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթի ենթրակվածները աշխատում են ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ-ում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր