211652_close_icon
views-count3187 դիտում article-date 16:33 10-12-2015

Ասել եմ, կրկնում եմ՝ դուք խոսում եք մի անտեր «բոմժի» մասին. ԵԿՄ-ականները զայրացած են ազատամարտիկ ներկայացող անձնավորության վրա

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, լրատվություն տարածվեց, թե Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող Յուրա Աթոյանը ներկայացրել է ԵԿՄ անդամության վկայականը՝ այդ կերպ իբր հիմնավորելով իր ազատամարտիկ լինելը, այնինչ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը թղթակցի հետ զրույցում հետեւյալն ասաց. «Ասել եմ, կրկնում եմ՝ դուք խոսում եք մի անտեր բոմժի մասին: Այդ Աթոյան Յուրիկը աֆերիստ, խաբեբա, օրական 7 կաշի փոխող մարդ է: 2010 թվին մեզ էլ փորձեց խաբել, թե իբր ազատամարտիկ է: Դիմում գրեց, կեղծ մարտական ուղի ներկայացրեց, անդամագրեցինք: Մեկ ամսվա ընթացքում պարզեցինք իր ով լինելն ու հեռացրինք Երկրապահից: Նա այդ ժամանակ այլ մարդկանց հետ ունեցած տհաճ պատմությունների պատճառով փախել էր Ռուսաստան: Երբ Ռուսաստանից վերադարձավ, ասինք՝ բեր, ԵԿՄ անդամատոմսդ հանձնի, չէ՞ որ հեռացված ես: Ասաց՝ տոմսս կորցրել եմ: Այդ սրիկա անձնավորությունը միշտ եւ բոլորին խաբել է, եղել է հազար ու մի կազմակերպության անդամ, բայց հիմա դիմակը պատռվել է ու էլ ոչ ոք իրեն բանատեղ չի դնի»: Միաժամանակ խնդրանքով դիմեց. «Իմ խնդրանքն է մեր հայրենակիցներին՝ լուրջ մի վերաբերվեք էդ անպետք մարդուն, եթե, իհարկե, դրան կարելի է մարդ անվանել: Ես պատրաստ եմ՝ բերեք էդ ոչխարին մի տեղ, մի սենյակում ես ու ինքը խոսենք, բանավիճենք եւ ես բոլորիդ ներկայությամբ կապացուցեմ, որ նա ոչնչություն է»:

Նմանատիպ նյութեր