Թուրքիան իրեն այնպես է պահում, կարծես ԻՊ-ի դաշնակիցը լինի. Չեխիայի նախագահ
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, գրում է թուրքական Haber-7 թերթը:
Թերթը նշում է, որ բացի այդ, Զեմանը դեմ է ԵՄ-ի կողմից Անկարային 3 մլրդ եվրոյի տրամադրմանը, որը պետք է ուղղվի սիրիացի փախստականների կարիքների լուծմանը: Նա ընդգծել է, որ Թուրքիան այնքան բյուջե ունի, որ ինքնուրույն էլ կարող է լուծել փախստականների տեղաբաշխման ու կենցաղային հարցերը:
«Չնայած նրան, որ Թուրքիան ՆԱԸՕ-ի անդամ է հանդիսանում, նա այնպես է իրեն պահում, կարծես «Իսլամնական պետության» դաշնակից է»,-ասել է Չեխիայի նախագահը: