211652_close_icon
views-count871 դիտում article-date 10:41 10-12-2015

Լեհաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 7-ից 9-ը Երևանում էր Լեհաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ ոստիկանության աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ժոլկևսկիի գլխավորությամբ: Այցը 2014 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ ստորագրված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակներում էր: Դեկտեմբերի 9-ին պատվիրակությանն ընդունեց ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը: Հանդիպմանը քննարկվեցին ոստիկանական ծրագրի իրականացման ընթացքի, առկա խնդիրների և կատարված աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ոստիկանությունում մարդկային ռեսուրսների գնահատման գործընթացը, միջազգային համագործակցության շրջանակներում վերապատրաստումների հնարավորությունն ու ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Լեհաստանի ՆԳՆ Շիթնոյի ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորության հարցերը: Այցի ընթացքում կայացան նաև փորձագիտական հանդիպումներ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում և կադրերի վարչությունում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր