Լուիս Սուարես. «Բարսելոնայից» չէի հեռանա նույնիսկ եռապատկված աշխատավարձի դեպքում
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ չի պատկերացնում իր տեղափոխությունից կատալոնյան ակումբի մեկ այլ ակումբ:
«Ես «Բարսայից» չէի հեռանա նույնիսկ եռապատկված աշխատավարձի դեպքում: Դա պարզապես անհնար է:
Ես շատ զրկանքներ եմ կրել, որպեսզի այս ակումբում հայտնվեմ: Միշտ երազել եմ խաղալ «Բարսելոնայում»: Նաև չեմ պատկերացնում, որ Մեսին ինչ որ այլ տեղ տեղափոխվի: Դա էլ է անհնար:
Մեսին բնածին տաղանդ ունի: Նրա պետք է միայն սովորի աջ ոտքով հարվածել», ասել է Սուարեսը: