Ռոնալդինյո. Կաջակցեմ Մեսիին, եթե նա հեռանա «Բարսելոնայից»
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք կարող է Մեսին լքել կատալոնական ակումբը:
«Բարդ է ասել, քանի որ նա իմ մտերիմ ընկերն է: Եվ որպես իսկական ընկեր, ես նրան միշտ երջանկություն եմ ցանկանում:
Եթե Մեսիի սիրտը ցանկանա այլ ակումբ տեղափոխվել, ես նրան միշտ կաջակցեմ, թեպետ հանդիսանում եմ «Բարսելոնայի» դեսպանը: Չնայած ես երջանիկ կլինեի, եթե Լեոն մնար Բարսելոնայում:
Որտեղ էլ Մեսին խաղա, նա ամենուրեք խաղադաշտում առանցքային խաղացող կլիներ», ասել է Ռոնալդինյոն:
Նշենք, որ այժմ «Բարսելոնան» Մեսիի համար անժամկետ պայմանագրի վրա է աշխատում: