1007 դիտում
14:40 09-12-2015
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համատեղ սեմինարին
Նոյեմբերի 26-28-ը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը Ֆլորենցիայում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի ու Անդրատլանտյան տնտեսական հարաբերությունների հարցերի ենթահանձնաժողովի համատեղ սեմինարին:
Սեմինարի ընթացքում քննարկվել են միջազգային բազմաթիվ հրատապ հիմնահարցեր, մասնավորապես ջիհադիստական ահաբեկչության արմատներին, փախստականների ճգնաժամին դիմակայմանը, ահաբեկչությունների ֆինանսավորմանը, Մերձավոր Արեւելքի հետ Եվրոպայի զարգացող հարաբերություններին, Իրանին եւ տարածաշրջանային զարգացող իրավիճակին առնչվող հարցեր:
Սեմինարին ողջույնի խոսքով եւ զեկույցներով հանդես են եկել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Իտալիայի Սենատի նախագահ Պիետրո Գրասսոն, Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինին, պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտին, ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն եւ այլ ներկայացուցիչներ:
Կորյուն Նահապետյանը զեկուցողներին ուղղված իր հարցերում եւ մեկնաբանություններում անդրադարձել է Իրան-ԵՄ էներգետիկ համագործակցության հեռանկարներում Հայաստանի դերին, Մերձավոր Արեւելքի ճգնաժամի պայմաններում քրիստոնյաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ԵՄ գործողությունների ծրագրին, Իսլամական պետությանը հովանավորող երկրների հետագա օժանդակությունը դադարեցնելու վերաբերյալ ԵՄ տեսլականին, ահաբեկիչների հետ ֆինանսական գործարքներ իրականացնող երկրների դեմ պատժամիջոցներ կիրառելուն, ահաբեկիչների միջեւ հաղորդակցումը կանխելու եւ եվրոպացիներին Իսլամական պետությանն անդամակցելուց զերծ պահելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին:
Նմանատիպ նյութեր
2800 դիտում
15:31 27-04-2016
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ռաբաթում մասնակցել են Ռոուզ-Ռոթ սեմինարին
2047 դիտում
17:33 17-10-2019
ՀԱՕԿ-ի և ՄՕԿ-ի համատեղ սեմինարին մասնակցում են արտասահմանցի մասնագետներ
1259 դիտում
10:13 12-06-2014
Պատգամավորների մասնակցությունը Բաքվում կայանալիք ՆԱՏՕ–ի սեմինարին դեռ հստակեցված չէ․ Հրապարակ
Այս բաժնից
742 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան