211652_close_icon
views-count1214 դիտում article-date 10:13 12-06-2014

Պատգամավորների մասնակցությունը Բաքվում կայանալիք ՆԱՏՕ–ի սեմինարին դեռ հստակեցված չէ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 16-18-ը Բաքվում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի «Ռոս-Ռոութ» սեմինարին Հայաստանից կմասնակցեն Աժ պաշտպանության, ՆԳ, ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը: Մեկնելո՞ւ եք՝ հարցրինք Կորյուն Նահապետյանին: «Այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չկա. սպասում ենք անվտանգության երաշխիքների հետ կապված հավաստումներին, այսօր ՆԱՏՕ-ի վեհաժողովի քարտուղարության կողմից տեղեկացրել են, որ, նախնական տվյալներով, Ադրբեջանն ասել է, որ կտրամադրեն անվտանգության միջոցներ, սպասում ենք վերջնական պատասխանին»: Վախենո՞ւմ եք: «Մե՞նք: Երբեք»: «Ոչ, մեր մասնակցությունն անչափ կարևոր է, որովհետև օրակարգն է անչափ կարևոր. Ղարաբաղի կարգավորման գործընթաց, այնուհետև՝ Վրաստանի, Իրանի, Աֆղանստանի, Ղրիմի ճգնաժամի հետ կապված հարցեր և, վերջապես՝ Ադրբեջանում մարդու իրավունքների և բարեփոխումների ընթացք»: Իսկ այդ սեմինարին չմասնակցող մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին դուր կգա՞ մեր մասնակցությունը ՆԱՏՕ-ի նման կարգի սեմինարին: «Մենք առաջնորդվում ենք մեր շահերով»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր