20599 դիտում
11:00 09-12-2015
ԵԿՄ-ական Արայիկ Սիմոնյանին «դեմ են արել» խոսափողին. ի՞նչ սխալ արտահայտություններ է արել, որոնցից հիմա հետ է կանգնում նա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵԿՄ Սեւանի տարածքային բաժանմունքի անդամ Արայիկ Սիմոնյանը նախօրեին հայտարարել էր, թե ինքը «Ո՛չ» է ասելու Սահմանադրության փոփոխություններին, այնինչ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ա. Սիմոնյանը պարզաբանեց, որ նյարդայնացած պահին իրեն «դեմ են արել» խոսափողն ու ինքը նեղված դրության մեջ սխալ արտահայտություններ է արել։
Սիմոնյանը ներկայացրեց, որ ԵԿՄ-ն միակամ «Այո՛» է ասում սահմանադրական հանրաքվեին, եւ ինքն իր ընկերների կողքին է։ Նույնիսկ նա պարզաբանեց, որ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ շարքերում հիմնավորելով «Այո»-ի կարեւորությունը, այնուամենայնիվ, ասել է, որ կարեւորը քաղաքացիական ակտիվ կեցվածք ունենալը, հանրաքվեին մասնակցելն է։ Զորավարն ասել է, որ եթե լինեն երկրապահներ, որ դեմ կքվեարկեն բարեփոխումներին, իրենց դիրքորոշման համար չեն մեղադրվելու, մնալու են ԵԿՄ շարքերում։ Ամեն դեպքում, Արայիկ Սիմոնյանը կարեւոր է համարում, որ հանրությունն իրականությունն իմանա, որ ինքը իր երկրապահ ընկերների նման «Այո» է քվեարկել։ Սիմոնյանի հիմնավորումներին կարելի է հետեւել ներկայացվող տեսանյութում, որ պատրաստ էր դեռ դեկտեմբերի 4-5-ի գիշերը, սակայն այդ պահին չէր կարելի հրապարակել, քանի որ քարոզչությունը դեկտեմբերի 5-6-ին օրենքով արգելված է։
Ամեն դեպքում, ընդառաջելով Արայիկ Սիմոնյանի խնդրանքին, այսօր ենք հրապարակում նրա հարցազրույցը։
Փաստորեն Երկրապահը, ինչպես հայ ազգի միասնականություն է քարոզում, ինչպես շարունակ պնդում է, որ պետք է Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայության միացյալ ջանքերով հասնենք բոլոր համազգային խնդիրների լուծման, այնպես էլ նախանձելի միասնականություն է դրսեւորել։ Փաստացի հանրաքվեին «Այո» են ասել Երկրապահի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Իր միասնականությամբ ԵԿՄ-ն առանձնանում է մյուս կառույցներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4467 դիտում
15:27 01-11-2014
8 թոռ ունեմ, որոնցից 7-ը պատանի ԵԿՄ-ականներ են, իսկ փոքրը ԵԿՄ-ական չի, որովհետև դեռ չի քելում. Մանվել Գրիգորյան
2052 դիտում
19:42 22-01-2014
Ժամանակին ես ինձ սխալ արտահայտություններ եմ թույլ տվել. Ռոնալդու
Այս բաժնից
1060 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
955 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին
991 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին