4413 դիտում
15:27 01-11-2014
8 թոռ ունեմ, որոնցից 7-ը պատանի ԵԿՄ-ականներ են, իսկ փոքրը ԵԿՄ-ական չի, որովհետև դեռ չի քելում. Մանվել Գրիգորյան
8 թոռ ունեմ, որոնցից 7-ը պատանի ԵԿՄ-ականներ են, իսկ փոքրը դեռ ԵԿՄ-ական չի, քանի որ դեռ չի քելում: Այս մասին այսօր հանրակրթական դպրոցներում 2014-15 ուսումնական տարում պատանի երկրապահ ակումբների ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված ուսումնական ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Նա իր խոսքում հիշեց նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքը ԵԿՄ 3-րդ համագումարում եւ ասաց. «Վազգենն ասաց՝ չգիտեմ ինչ պետք է լինի, ոնց պետք է անենք, բայց գիտեմ, որ մեր երեխաները դպրոցից պետք է իմանան, թե իրենք ովքեր են, որտեղից են գալիս եւ ուր են գնում: Այս ուսումնական ձեռնարկում մեծ դեր ունի նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանը իր արիությամբ եւ իր գաղափարով»:
Մանվել Գրիգորյանը նաեւ նկատեց, որ կյանքում կարեւորը ունենալը չէ, ինչպես, օրինակ՝ հողը կամ ազատությունը, այլ այն պահելը, քանի որ դրանք մենք ունենք, բայց դա պահել է պետք: «Իսկ այդ գործում մեծ է պատանիների, բանակի եւ կառավարության դերը: Էլի եմ ասում, մենք ուրիշին տալու բան չունենք: Էն մարդիկ են տալիս, ովքեր տալու բան ունեն իրենց քամակը կամ չգիտեմ ինչ: Մենք մեր երեխաների ապագային պետք է տեր կանգնենք»,- ավելացրեց գեներալը:
Նրա խոսքով՝ այս ամենն արվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Հիշեց նաև, որ վերջերս Արաբկիրում զոհված ազատամարտիկների հարազատների համար շենք կառուցվեց, որ գոնե իրենց որդիները նկարները փակցնեն տան պատին: Նկատելով հանդերձ, որ այս կարգի ուշադրությունը եւ նվիրվածությունը մեծ է թե բանակին, թե ազատամարտիկների ընտանիքներին: Հետեւաբար նոր սերունդն էլ պետք է դաստիարակվի նույն ոգով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
682 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց