Տղամարդիկ նման դեպքերում ասում են՝ ով կեղծիք է արել, նրա.... Արամ Մանուկյանը՝ Գալուստ Սահակյանին. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը հիշեցնում է երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը. «Ամբողջ ընտրության ժամանակ հիմնականում բողոքներ չեն եղել: Այդ պատճառով ՀԱԿ-ը նման բան է մտածել, երեւի ընտրակեղծարարությունն արվել է ՀԱԿ-ի հրահանգով, որպեսզի ընդդիմադիր կեցվածքն ապահովի... հիմա քրեական գործեր են հարուցված, թննություն է ընթանում, սպասենք արդյունքներին» ու հավելում.
«Այն, որ իշխանությունների մեջ հանրաքվեի իրական արդյունքները սկսել են հոգեխանգարմունք առաջացնել, հայտնի է, այլապես նրանք չէին դիմի կեղծիքների ամենաայլանդակ մեթոդների՝ գողանալով «ոչ»-ի քվեաթերթիկները և այդպես շարունակ: Բայց որ վիճակը ոմանց մոտ այսքան լուրջ է՝ դժվար էր պատկերացնել:
«ՉԻ»-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մեկնաբանելով Գալուստ Սահակյանի հայտարարությունները, այսպես հակադարձեց. «Ժողովուրդը նման դեպքերում ասում է՝ ով կեղծիք է արել, թող Աստված պատժի նրա երեխային, իսկ տղամարդիկ նման դեպքերում ասում են՝ ով կեղծիք է արել, նրա...»: