1429 դիտում
21:10 11-02-2016
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ նրա հետ Ստեփանակերտ ժամանած պատվիրակությանը
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ներկայիս մակարդակից՝ բարձր գնահատելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի ներդրումը այդ գործում: ԼՂՀ ԱԺ նախագահը ընդգծել է Հայաստանի խորհրդարանի իրենց գործընկերների շահագրգիռ վերաբերմունքն Արցախին առնչվող հարցերում եւ առաջարկել համագործակցության նոր ուղղություններ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը եւ նոր գործիքների ու ձեւաչափերի կիրառման անհրաժեշտությունը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ առաջնագծում տիրող իրավիճակին, մասնավորապես հրադադարի հաճախակի խախտումներին:
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Ազգային ժողովի փոքր դահլիճում, որին մասնակցել են միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, պատգամավորներ: Հայկական երկու հանրապետությունների օրենսդիրները քննարկել են օրենսդրական աշխատանքներում փորձի փոխանակման, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մտքերի փոխանակության արդյունքում առանձնացվել է հրատապ հարցերի ցանկ, որը նախատեսվում է ներառել ՀՀ-ԼՂՀ միջխորհրադարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում:
Աշոտ Ղուլյանը եւ Գալուստ Սահակյանը հանդիպման արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
Նմանատիպ նյութեր
1420 դիտում
17:46 22-12-2015
ԼՂՀ նախագահը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ
Այս բաժնից
529 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1072 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
550 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում