3827 դիտում
09:05 09-12-2015
Շմայսի 4 առաջարկներից երկուսը կառավարությունն ընդունել է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) իր ընտրատարածքում որոշ օբյեկտներում շինարարական աշխատանքներ կատարելու համար առաջարկներ է արել լրացուցիչ գումարներ հատկացնել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով։
Տարօրինակն այն է, որ նրա բոլոր առաջարկություններն կլոր թվերով են. օրինակ, առաջարկում է ուղիղ 50 մլն դրամ հատկացնել Բաղրամյան գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար, 40 մլն՝ Թաիրով գյուղի կոյուղու համար...։ Որևէ շինաշխատանքի նախահաշիվ չի կարող այսքան կլոր թիվ կազմել։ Այլ կերպ ասած, Շմայսն առաջնորդվում է աչքաչափով, ոչ թե նախահաշվով։ Բայց ամենատարօրինակն այն է, որ նրա 4 առաջարկներից երկուսը կառավարությունն ընդունել է, մեկը ամբողջությամբ, մեկը մասնակի։
Ընդ որում կառավարությունը նույնպես առաջնորդվել է աչքաչափով՝ Շմայսի առաջարկած օբյեկտներից մեկի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով նախատեսվել է էլի կլոր 5.0 մլն դրամ»:
Նմանատիպ նյութեր
2165 դիտում
15:18 10-05-2016
Կանադան հրաժարվել է խոշոր հրդեհների մարման հարցում Ռուսաստանի և այլ պետությունների օգնության առաջարկներից
5444 դիտում
11:05 20-11-2021
Դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնելու ռուսական առաջարկներից հետո կարո՞ղ են լինել նոր բռնկումներ․ «168 ժամ»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով