38-ամյա Քրիստինեն ընկերոջ դեմ` չարած բանի համար բողոք է ներկայացրել
38-ամյա Քրիստինե Հաջոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու մասին` հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել:
ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին իր ընկեր Կարեն Ղևոնդյանն իրեն ծեծի է ենթարկել և իր կամքին հակառակ վերցրել 5000 դրամ գումար` վերջինիս մեղադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանքի մեջ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: