26-ամյա Քրիստինեն ամուսնուն մեղադրել է իրեն Երևանյան լճի մոտ մարմնավաճառության դրդելու մեջ
26-ամյա Քրիստինե Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ստորագրությամբ նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով , որ իր հաղորդմամբ տրամադրված տեղեկությունն ակնհայտ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը, ոստիկանության Շենգավիթ բաժնում տվել է հաղորդում այն մասին, որ իր ամուսինը` Է. Համբարձումյանը, 2010-2014 թվականների ընթացքում բռնություն գործադրելով և հարկադրանքի այլ ձևերով ստիպել է իրեն Երևան քաղաքի Գ. Նժդեհի հրապարակում և Երևանյան լճի մոտակայքում զբաղվել մարմնավաճառությամբ` այդ կերպ կատարելով սուտ մատնություն` վերջինիս մեղադրելով ծանր հանցագործության կատարման մեջ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: