211652_close_icon
views-count1492 դիտում article-date 17:50 13-05-2014

24-ամյա աղջիկը զայրույթից դրդված ոստիկանությունում ընկերոջ դեմ սուտ բողոք է ներկայացրել

24-ամյա Աննա Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով , որ իր տրամադրված տեղեկատվությունը կեղծ է , զայրութից դրդված ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին , որ գումարային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ընկեր Արթուր Յուրիկի Օհանյանի հետ , որի ընթացքում վերջինիս երկու անգամ ապտակել է իրեն` այդպիսով կատարելով հանցագործության մասին սուտ մատնություն և Ա.Օհանյանին ակնհայտ սուտ կերպով մեղադրելով ոչ մեծ ծանրության ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռնալը: Գործը քննվելու է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր