9172 դիտում
14:32 08-12-2015
Ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո. վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքը
Առայժմ այդ պաշտոնում ես եմ, իսկ հետո՝ կապրենք-կտեսնենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ արձագանքելով հարցին, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Միաժամանակ ավելացրեց, որ այդ հարցի պատասխանը կախված կլինի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:
«ՀՀԿ-ն, եթե հաղթի, իսկ ես գիտեմ, որ դուք բոլորդ ուզում եք, որ նա հաղթի, ապա ՀՀԿ-ն էլ կընտրի վարչապետի թեկնածուին»,- ավելացրեց վարչապետը:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե հնարավոր է՝ վարչապետ դառնա նախագահ Սերժ Սարգսյանը, ինչին ի պատասխան վարչապետը արձագանքեց. «Նախագահը շատ հստակ ուղերձ է ձեւակերպել. նա նախագահ կլինի մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2018 թվականը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
12:02 23-01-2025
Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա
751 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net